Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով․ Գևորգ Պապոյան
Տնտեսություն
«Այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանից Գերմանիա արտահանումը աճել է ավելի քան 77%-ով, կազմելով 71,4 մլն դոլար»,-հայտարարել է այս պահին Գերմանիայում գտնվող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ֆեյսբուքյան տեսաուղերձում։
Նա ընդգծել է, որ այդ 8 ամիսներին արդեն իսկ ավելի շատ արտահանում է իրականացվել Գերմանիա, քան ամբողջ անցած տարվա ընթացքում. «Սա կարևոր է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման տեսանկյունից»,-նշել է նա։
Նաև հավելել է, որ այդ մասին հայտնում է Բեռլինից, քանի որ այնտեղ հանդիպելու է ավելի քան 40 գերմանացի գործարարի հետ, որպեսզի ներկայացնի Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի հնարավորությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան