Հրաժարական է տվել Associated Press–ի ղեկավարը
Աշխարհ
Հրաժարական է տվել Associated Press լրատվական գործակալության նախագահ և գործադիր տնօրեն Թոմ Քյուրլեյը, ով իր պաշտոնավարումը կավարտի այս տարվա վերջին։
AP–ի տնօրենների խորհուրդը հատուկ նոր հանձնաժողով է ձևավորել նոր տնօրենի ընտրության համար։ 64–ամյա Քյուրլեյը իր պաշտոնից կհեռանա անմիջապես նոր տնօրենի ընտրությունից հետո։
Associated Press լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1846 թվականին։ Թոմ Քյուրլեյը լրատվական գործակալությունը ղեկավարում էր 2003 թվականից սկսած և համարվում էր AP–ի ստեղծման օրվանից 12–րդ նախագահը։ Քյուրլեյը մինչև AP–ի ղեկավար դառնալը, եղել է USA Today պարբերականի տնօրենը։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Քյուրլեյի ղեկավարության ժամանակ Associated Press–ը լրատվական նոր շուկաների է ինտեգրվել, այդ թվում՝ Հյուսիսային Կորեա և Պակիստան, իսկ լուսաբանման ոլորտում արժանացել է երկու «Փուլիցերյան» մրցանակի։ Այս ամիս Associated Press–ը դարձել է առաջին միջազգային լրատվական գործակալությունը՝ բացելով իր մշտական գրասենյակը Փհենիանում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ