Ֆինլանդիայի բանակը ՆԱՏՕ-ի պատճառով՝ կդադարի «Կալաշնիկովի» ոճի հարձակողական հրացաններ գնել
Աշխարհ
Ֆինլանդիայի զինված ուժերը հաջորդ տարի կսկսեն ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան փոքր զենքին անցումը, հաղորդում է Helsingin Sanomat թերթը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Ներկայումս Ֆինլանդիայի պաշտպանության ուժերում ամենատարածված զենքը RK62 ավտոմատ հրացանն է, որը մոդելավորված է խորհրդային «Կալաշնիկով» ինքնաձիգի նման և կրակում է 7.62×39 մմ փամփուշտներով։
2026 թվականին Հելսինկին նախատեսում է սկսել ՆԱՏՕ-ի ստանդարտների 5.56×45 մմ, 7.62×51 մմ, 9×19 մմ և 12.7×99 մմ տրամաչափերի անցումը։ Գործող տրամաչափերը կմնան շահագործման մեջ, բայց հետագա գնումներ չեն կատարվի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան