Օրբանը ԵՄ-ին կոչ է արել հնարավորինս քիչ միջոցներ հատկացնել Ուկրաինային
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Եվրամիության (ԵՄ) երկրներին հնարավորինս քիչ ֆինանսավորում հատկացնել Ուկրաինային և ռեսուրսները պահպանել Եվրոպայում։ Նա այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում։
Գրառման մեջ նա ներկայացնում է իր տեսլականը համաշխարհային կարգի և եվրոպական մայրցամաքում կայունության պահպանման վերաբերյալ։ Հունգարիայի վարչապետի խոսքով՝ ԵՄ-ն պետք է ուղղակիորեն բանակցություններ վարի Ռուսաստանի հետ, և Ուկրաինան, միությանը միանալու փոխարեն, պետք է դառնա նրա ռազմավարական գործընկերը։
«Հատկացրեք որքան հնարավոր է քիչ ֆինանսավորում Ուկրաինային և պահպանեք ռեսուրսները Եվրոպայում։ Հարգեք յուրաքանչյուր երկրի էներգետիկ ընտրությունը», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն