Թրամփը խոստացել է կարգավորել ևս մեկ հակամարտություն
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի իր պաշտոնակից Լի Չժե Մենի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Կորեական թերակղզում հակամարտությունը կարգավորելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ես գիտեմ, որ դուք Կորեական թերակղզում պաշտոնապես պատերազմական վիճակում եք, բայց մենք կտեսնենք, թե ինչ կարելի է անել դա հարթելու համար», - նշել Է Սպիտակ տան ղեկավարը:
Կորեական պատերազմը տեղի է ունեցել 1950-1953 թվականներին։ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Արևմտյան վերլուծաբաններն ավելի ու ավելի են համեմատում տեղի ունեցածը Կորեայի իրադարձությունների հետ՝ քննարկելով «կորեական սցենարը» որպես կարգավորման հնարավոր տարբերակներից մեկը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան