Թրամփը «ամուսնացրել է» Հարավային Կորեային ԱՄՆ-ի հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Հարավային Կորեային այնքան սերտ առևտրատնտեսական կապեր են կապում, որ դրանք կարելի է համեմատել ամուսնության հետ: Նրա խոսքերը փոխանցում է Bloomberg գործակալությունը։
«Մենք իսկապես ամուսնացած ենք և ունենք հատուկ հարաբերություններ, հատուկ կապ», - ասել է Սպիտակ տան ղեկավարը Հարավային Կորեայի Գյոնջու քաղաքում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում:
Ավելի վաղ ամերիկյան Politico ամսագիրը հաղորդել էր, որ Հարավային Կորեան սկսել է հեռանալ ՆԱՏՕ-ից՝ միաժամանակ լինելով դաշինքի առանցքային դաշնակիցն Ասիայում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան