Դա իմ կյանքի ամենահայտնի արարքն էր․ Վենս
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հնարավոր է համարել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ վիճաբանությունը, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը փետրվարին, «ամենահայտնի» բանն է, որ նա երբևէ արել է: Նրա խոսքերն է փոխանցում The New York Post-ը։
«Փետրվարի 28-ին Զելենսկու հետ վիճաբանությունը, հավանաբար, իմ կյանքի ամենահայտնի արարքն էր: Ես երբեք չեմ հանդիպել Զելենսկու հետ: Եթե վերադառնանք այդ կետին, ապա ես վշտացած էի, քանի որ ինձ թվում էր, թե ինձ հետ կոպիտ են վարվել», - հիշողություններով կիսվել է փոխնախագահը։
Վենսը նշել է, որ ցանկացած օտարերկրյա առաջնորդ, ով գալիս է Օվալաձև աշխատասենյակ, «պետք է հետևի այն վայրի կանոններին, որտեղ գտնվում է»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան