Պուտինը հայտնել է միջուկային էներգետիկ կայանքով «Պոսեյդոն» սարքի փորձարկումների մասին
Աշխարհ
Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախօրեին Ռուսաստանն առանց անձնակազմի միջուկային էներգետիկ կայանքով ստորջրյա «Պոսեյդոն» սարք է փորձարկել:
Այդ մասին նա խոսել է Մանդրիկայի անվան ռազմական կլինիկական հոսպիտալ Ուկրաինայի պատերազմի վիրավորներին այցի ժամանակ: Կրեմլի ղեկավարը պնդել է, որ միջուկային կայանքով սարքը եզակի է շարժման արագությամբ ու խորությամբ, այն հնարավոր չէ կանգնեցնել:
Նոր զինատեսակի մասին ՌԴ նախագահի հայտարարությունը հետևել է կիրակի «Բուրեվեստնիկ» միջուկային թևավոր հրթիռի փորձարկումների մասին հայտարարությանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին խորհուրդ էր տվել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, այլ ոչ թե փորձարկել հրթիռներ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան