Պավել Դուրովը հայտարարեց նոր՝ արհեստական բանականությամբ դեցենտրալիզացված ցանցի գործարկման մասին
Աշխարհ
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ Cocoon, որը համատեղում է արհեստական բանականության (AI) և TON բլոկչեյնի տեխնոլոգիաները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Cocoon-ը թույլ կտա գրաֆիկական պրոցեսորների (GPU) տերերին տրամադրել իրենց հաշվարկային հզորությունները Toncoin-ի մայնինգի և այլ նախագծերի համար։
Դուրովի խոսքով՝ այս ցանցը կբացի նոր հնարավորություններ մշակողների համար՝ ապահովելով հավելվածների կապը ազատ հաշվարկային ռեսուրսների հետ՝ միաժամանակ պահպանելով օգտագործողների լիարժեք գաղտնիությունը։ Նախատեսվում է, որ Telegram-ը կդառնա Cocoon-ի առաջին խոշոր հաճախորդը, իսկ ցանցի գործարկումը նախատեսված է նոյեմբերին։
Ավելի վաղ Դուրովը կանխատեսել էր, որ բիթքոյնի արժեքը ապագայում կհասնի մեկ միլիոն դոլարի, իսկ վերջերս նա իր սիրելիին նվիրել էր բացառիկ NFT ժպտացող գորտ՝ մոտ 52,5 հազար դոլար արժողությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան