Կրեմլը մեկնաբանել է «Պոսեյդոն» համակարգի փորձարկումների հարցը
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Պոսեյդոն» տիպի սպառազինության փորձարկումները կատարվում են միջազգային բոլոր կանոններին ու պայմանավորվածություններին համապատասխան։ Այս մասին նա ասել է՝ արձագանքելով ԱՄՆ-ին փորձարկումների մասին ծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին։
Պեսկովը նշել է, որ խոսքը վերաբերում է «լիովին նոր տեխնոլոգիաներին», որոնք ներկայացնում են «գերազանց քայլ երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից»։
Հոկտեմբերի 28-ին Ռուսաստանում իրականացվել էին «Պոսեյդոն» անվանումը կրող անօդաչու սուզանավի փորձարկումներ։ Այն հագեցած է միջուկային էներգահամակարգով և նախատեսված է հակառակորդի ափամերձ տարածքներին երաշխավորված և անընդունելի վնաս հասցնելու համար։ «Պոսեյդոն» համակարգերը գտնվում են հատուկ նշանակության «Բելգորոդ» ատոմային սուզանավի սպառազինության կազմում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան