Բելառուսում արձագանքել են Լիտվայի` սահմանը փակելու որոշմանը
Աշխարհ
Լիտվան՝ փակելով սահմանը, ցույց է տվել իր իրական վերաբերմունքը մարդկանց ազատ տեղաշարժի եվրոպական արժեքների նկատմամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասված է Բելառուսի ԱԳՆ հայտարարությունում։
Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը նշել է, որ լիտվացի քաղաքական գործիչները կիրառում են լարվածությունը սրելու մարտավարություն՝ հույս ունենալով դրանից օգուտ ստանալ Եվրամիությունից։
«Եվրամիության ներկայացուցիչների այցից և Լեհաստանի կողմից բելառուս-լեհական սահմանը փակելու մասին բարձրագոչ հայտարարություններից հետո Լեհաստանին տրամադրվեց 43 միլիարդ եվրոյի վարկ», -ասել է Վարանկովը։
Նրա կարծիքով՝ Լիտվան նույնպես ցանկանում է նույն կերպ շահել այս իրավիճակից։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հայտարարել է, որ երկրի իշխանությունները մեկ ամսով ամբողջությամբ փակելու են ավտոմոբիլային սահմանը Բելառուսի հետ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում