Ռուսլան Օստաշկո. «Ռուսոֆոբիան կվերջանա, երբ աշխարհը հասկանա՝ Ռուսաստանին շահավետ է սիրել»
Ռուսաստան
Առաջին ալիքի հաղորդավար և լրագրող Ռուսլան Օստաշկոն հայտարարել է, որ աշխարհում ռուսոֆոբիան կվերջանա այն ժամանակ, երբ երկրները գիտակցեն՝ Ռուսաստանի հետ բարեկամությունը տնտեսական շահ է։ Այդ մասին նա խոսել է Metametrica նախագծին տված հարցազրույցում, որը հրապարակվել է RuTube-ում։
Օստաշկոն նշել է, որ Ռուսաստանը աշխարհի ամենահարուստ երկրներից է և առաջարկել է հատուկ արտաքին առևտրային քաղաքականություն. բարեկամական երկրների համար՝ ռուսական ապրանքներն ու ռեսուրսները վաճառել երեք անգամ էժան, քան «թշնամական» պետություններին։ Նրա խոսքով՝ այդպես հնարավոր կլինի սահմանափակել հակառակորդների տնտեսական և ռազմական ներուժը։
«Երբ նրանք հասկանան, որ մեզ հետ լինելը շահավետ է, հավատա՝ ռուսոֆոբիան կվերանա», — եզրափակել է հաղորդավարը։ Նախորդիվ ամերիկյան հումորիստ Դմիտրի Կովալն էլ նշել էր, որ ԱՄՆ-ում անձամբ չի հանդիպել ռուսների նկատմամբ ատելությամբ լցված մարդկանց։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան