«Մելիսա» փոթորիկը դարձել է վերջին 90 տարվա ընթացքում ամենաուժեղը
Աշխարհ
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով օդերևութաբանական վերլուծությունը, «Մելիսա» փոթորիկը, որը հարվածել է Յամայկային և Կուբային, դարձել է վերջին 90 տարվա ամենահզոր փոթորիկը, որը հասել է ցամաք։
«Մելիսան» հավասարվել է 1935 թվականի ռեկորդակիր փոթորիկին, երբ հասել էր ցամաք», - նշում է գործակալությունը։
Գործակալությունը հիշեցնում է, որ 1935 թվականին «Աշխատանքի օրվա փոթորիկը» հարվածել էր ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափին, և այն ժամանակ քամու արագությունը նույնպես մոտենում էր ժամում 300 կիլոմետրի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան