Սիրիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը
Աշխարհ
Դամասկոսը պաշտոնապես ճանաչում է Կոսովոյի ինքնիշխան պետությունը, ասվում է Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Սիրիան հայտարարում է Կոսովոյի Հանրապետության պաշտոնական ճանաչման մասին որպես անկախ և ինքնիշխան պետություն՝ հիմնվելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ իր հավատարմության և Բալկաններում ու աշխարհում խաղաղության ու կայունության սկզբունքները ամրապնդելու ցանկության վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Ռիադում տեղի է ունեցել հանդիպում՝ Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Կոսովոյի ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան