Բրազիլիան հայտնել է 132 մարդու մահվան մասին
Աշխարհ
Ռիո դե Ժանեյրոյի նահանգային օմբուդսմենը հահտնել է 132 մարդու մահվան մասին՝ ավազակախմբի դեմ ոստիկանության կողմից իրականացված գործողության արդյունքում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օմբուդսմենի գրասենյակից։
«Վերջին տվյալներով՝ կա 132 զոհ», - նշել է գրասենյակի ներկայացուցիչը։
Հոկտեմբերի 28-ի առավոտյան մոտ 2500 ոստիկաններից բաղկացած ուժերը մտել են ֆավելաներ, և շուտով բախումներ են սկսվել։ «Կարմիր հրամանատարությունը» (Comando Vermelho) պատասխանել է կրակոցներով, հրկիզել է բարիկադներ և անօդաչու թռչող սարքերից ռումբեր նետել։
Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանի մոտ գտնվող ֆավելայի տարածքը համարվում է Բրազիլիայի ամենաազդեցիկ հանցավոր խմբավորումներից մեկի գործողությունների կենտրոնը։
Նահանգի կառավարությունը հայտնել է, որ սպանվածներից առնվազն 50-ին «ոստիկանությունը նույնականացրել է որպես կասկածյալ»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան