Իտալիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Մալին
Աշխարհ
Իտալիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Մալի՝ վառելիքի մատակարարումները ահաբեկիչների կողմից արգելափակելու պատճառով, և խորհուրդ է տվել զերծ մնալ Աֆրիկայի երկիր այցելելուց, հայտնում է Իտալիայի ԱԳՆ-ն։
«Ահաբեկչական խմբավորումների ակտիվ ու հաճախակի վառելիքի մատակարարումների արգելափակման հետևանքով Մալիում դիտվում է վառելիքի լուրջ պակաս, ինչը զգալիորեն ազդում է էլեկտրամատակարարման վրա և կարող է առաջացնել անվտանգության իրավիճակի հետագա վատացում, այդ թվում՝ Բամակոյի մայրաքաղաքում», - նշվում է հայտարարության մեջ։
Իտալիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ Մալի այցելություններից, ինչպես նաև երկրի տարածքում գտնվող իտալացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը և տեղեկացնել իրենց ներկայությունը Բամակոյի դեսպանատան և Իտալիայի ԱԳՆ-ի ճգնաժամային պորտալներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան