ԱՄՆ-ը հաստատել է, որ չի նախատեսում կրճատել իր ռազմական ներկայությունը Լեհաստանում
Աշխարհ
Միացյալ Նահանգները Վարշավային հաստատել է, որ չի կրճատելու Լեհաստանում իր ռազմական կոնտինգենտը, հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները կրճատում է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում , մասնավորապես՝ Ռումինիայում։
«ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի հետ իմ նախորդ զրույցներից և փոխնախարար Պավել Զալևսկու, Գլխավոր շտաբի պետ Վիեսլավ Կուկուլայի ու մեր դաշնակիցների միջև այսօրվա զրույցներից մենք հաստատում ենք ստացել, որ Լեհաստանում ամերիկյան զորքերի ներկայությունը չի կրճատվի » , - գրել է Կոսինյակ-Կամիշը X հարթակում ։
Այս պահին Լեհաստանում տեղակայված է մոտ 10,000 ամերիկացի զինվոր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան