ԱՄՆ-ն «ուժ ցույց կտա» Չինաստանին․ CBS News
Աշխարհ
ԱՄՆ-ն ծրագրում է կետային հարված հասցնել Հարավչինական ծովում HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառմամբ՝ ՉԺՀ-ին «ուժ ցույց տալու» նպատակով: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ Զինված ուժերի հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը «հանգիստ հրաման է տվել ուժ ցուցադրել՝ ի պատասխան Պեկինի ագրեսիային» Հարավչինական ծովում:
Հրապարակման մեջ նշվում է, որ գործարկման իրականացման դեպքում «հայտնի չէ, թե ինչ նպատակ է հետապնդելու HIMARS-ը, բայց գործողության էությունն այն է, որ Վաշինգտոնը ազդանշան տա տարածաշրջանում Պեկինի աճող ներկայությանը դիմակայելու պատրաստակամության մասին և պաշտպանի այն, ինչ ամերիկացի պաշտոնյաներն անվանում են Ֆիլիպինների ինքնիշխանություն»:
Ընդ որում, CBS-ի աղբյուրները ենթադրում են, որ նման հարված հասցնելը դիտարկվում է որպես ուժի ցուցադրման տարբերակներից մեկը, սակայն տվյալ պլանը դժվար թե իրագործվի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան