Հայտնի է Սպիտակ տանը Օրբանի և Թրամփի հանդիպման ամսաթիվը
Համաշխարհային Մամուլ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի 7-ին կայցելի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար: Երկու քաղաքական գործիչները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի կազմակերպման հարցերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասի ճեպազրույցի ժամանակ։
«Հունգարիայի վարչապետը նոյեմբերի 7-ին Սպիտակ տանը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրը», - ասել է նա։
Գուլյասը նշել է, որ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները լիարժեք ընթացքի մեջ են: Նա հավելել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ համաձայնագրեր էներգետիկայի, ռազմական արդյունաբերության, տնտեսության և ֆինանսական համագործակցության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան