Շվարցնեգերի որդին հայտնվել է հանրության առաջ նիհարելուց հետո՝ ընդգծված մարզվածությամբ
Աշխարհ
Արնոլդ Շվարցնեգերի 27-ամյա որդին՝ Քրիստոֆեր Շվարցնեգերը, հայտնվել է պապարացիների տեսախցիկների առջև Կալիֆոռնիայի Բրենթվուդ քաղաքում՝ նկատելիորեն նիհարած և մարզված տեսքով։ Daily Mail-ի հրապարակմամբ՝ նա քայլել է ընտանիքի հետ՝ դդում գնելու ժամանակ, կրելով սպիտակ ձգվող մայկա և մոխրագույն տաբատ։
Քրիստոֆերը ցույց է տվել իր ձեռքի մկանները և վստահորեն ներկայացել պարզ, բայց ընդգծված մարզավիճակով։ Նրա կերպարը լրացրել են սպորտային կոշիկները, գոտկատեղին կապած սվիտշոթը և խնամքով դրված ալիքավոր մազերը։
Հայտնի է, որ Շվարցնեգերի որդին վերջին ամիսներին նիհարել է շուրջ 14 կիլոգրամ՝ հրաժարվելով որոշ հանրաճանաչ մթերքներից։ Նոր լուսանկարներն արդեն լայն արձագանք են գտել հոլիվուդյան մեդիայում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան