Լեհաստանը ռուսական հետախուզական ինքնաթիռ է որսացել
Աշխարհ
Լեհական ՄիԳ-29 կործանիչը ռուսական ինքնաթիռ է որսացել։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, հաղորդում է Reuters-ը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ինքնաթիռը հետախուզական էր։ «Այն թռչում էր Բալթիկ ծովի վրայով»,- պարզաբանել է նախարարը։ Կոսինյակ-Կամիշը հրաժարվել է միջադեպի այլ մանրամասներ բացահայտել։
Հոկտեմբերի 28-ին Լեհաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները բարձրացել են Բալթիկ ծովի վրայով ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռին ուղեկցելու համար։ Լեհական կողմի խոսքով՝ ինքնաթիռը առաքելություն էր իրականացնում միջազգային օդային տարածքում՝ «առանց ներկայացված թռիչքի պլանի և անջատված տրանսպոնդերով»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան