Ոչ բարեկամական երկրները ցանկանում են վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Օվերչուկ
Ռուսաստան
Շատ երկրներ, ներառյալ ոչ բարեկամական երկրները, ազդանշան են տալիս Ռուսաստանին նորմալ հարաբերությունները վերականգնելու իրենց ցանկության մասին։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է RBC-ն:
«Նրանք փորձում են վերականգնել կապերը մեզ հետ, ազդանշան են տալիս շփումների վերականգնման, ավելի նորմալ հարաբերությունների վերադառնալու իրենց ձգտման մասին», - ասել է պաշտոնյան:
Նա նաև նշել է, որ նման երկրները «շատ զգույշ են մոտենում» այդ մասին տեղեկատվության հրապարակմանը։ «Մենք, իհարկե, արձագանքում ենք դրան և հայտնում մեր դիրքորոշումը», - հավելել Է Օվերչուկը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան