Թրամփը հայտարարել է Չինաստանի՝ Միացյալ Նահանգներից նավթ և գազ գնելու համաձայնության մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Չինաստանը նավթ և գազ կգնի Ալյասկայից: Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է TruthSocial սոցիալական ցանցում։
«Չինաստանը նույնպես համաձայնել է սկսել ամերիկյան էներգակիրների գնման գործընթացը: Սա կարող է լինել նավթի և գազի շատ մեծ գնում Ալյասկայի մեծ նահանգից», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը հավելել է, որ նման էներգետիկ գործարքի հնարավորությունը կքննարկվի ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի, ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգ Բուրգամի և երկրի էներգետիկ պաշտոնյաների կողմից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան