Ռուսաստանում պաշտոնապես գրանցվել է Visa ապրանքային նշանը
Ռուսաստան
Ռոսպատենտը հաստատել է Visa International Service Association ընկերության հայտը՝ Ռուսաստանի տարածքում Visa ապրանքային նշանը գրանցելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, հայտը ներկայացվել էր 2025 թվականի սեպտեմբերի 10-ին։
Ապրանքային նշանը գրանցվել է ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման մի շարք բաժիններով՝ ներառյալ №9, №16, №25, №35, №36, №41 և №42, որոնք ընդգրկում են հեռահար բանկային սպասարկում, ինչպես նաև դեբետային և կրեդիտային քարտերով գործարքներ։ Գրանցման գործողությունը կտևի մինչև 2034 թվականի սեպտեմբերի 10-ը։
Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը լքել էին ռուսական շուկան Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Դրանց հեռանալուց հետո գործող քարտերը պահպանվել էին միայն երկրի ներսում՝ առանց արտասահմանում գործելու հնարավորության։ Նոր գրանցումը, ըստ փորձագետների, կարող է խորհրդանշել ընկերության մտադրությունը պահպանելու ապրանքային իրավունքները ռուսական տարածքում՝ ապագայում վերադարձի կամ իրավական պաշտպանության նպատակով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան