Bloomberg․ Ռուսաստանը վերսկսել է ռազմական թռիչքները Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազա
Համաշխարհային Մամուլ
Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանը վերսկսել է ռազմական-տրանսպորտային ավիացիայի թռիչքները դեպի Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող «Խմեյմիմ» ավիաբազա։ Տվյալները հաստատվել են Flightradar24 ծառայության կողմից։
Հոկտեմբերի 26-ին բազա է ժամանել ռուսական Իլ-62Մ ինքնաթիռը, որը նախ թռել էր Լիբիայից, այնուհետև վերադարձել Մոսկվայի մարզ։ Բացի այդ, հոկտեմբերի 24-ից սկսած՝ այնտեղ երեք անգամ վայրէջք է կատարել ծանր բեռների փոխադրման համար նախատեսված Ան-124-100 «Ռուսլան» ինքնաթիռը։
Աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանը վերսկսել է թռիչքները վեցամսյա դադարից հետո՝ Սիրիայի հետ հարաբերությունների վերականգնման համատեքստում։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել էր Սիրիայի ղեկավար Ահմեդ աշ-Շարայի հետ՝ քննարկելու ռազմական և տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան