Ռուսաստանը վերսկսել է թռիչքները դեպի Սիրիայի ռազմաբազա
Մերձավոր Արևելք
Ռուսաստանը վերսկսել է ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռների թռիչքները Սիրիայի իր Հմեյմիմ ավիաբազա: Այս մասին գրում Է Bloomberg-ը։
Ծառայության տվյալներով՝ առնվազն երկու ռուսական ինքնաթիռ է մեկնել Լաթաքիա, որտեղ գտնվում է ավիաբազան։ Մասնավորապես, հոկտեմբերի 26-ին այնտեղ է ժամանել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Ил-62М ինքնաթիռը, որը մեկնել էր Լիբիայից, այնուհետև ուղևորվել է Մոսկվայի մարզ:
Գործակալությունը հղում է արել նաև «Կրեմլին մոտ» աղբյուրին, որը հայտնել է, որ Մոսկվան վերսկսել է թռիչքները դեպի Սիրիայի ավիաբազա գրեթե վեցամսյա դադարից հետո: Հրապարակման մեջ թռիչքների վերսկսումը կապել են այն բանի հետ, որ երկու երկրներն աշխատում են հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ