Հազարավոր հրեաներ փակել են Երուսաղեմի մուտքը
Աշխարհ
Հարյուր հազարավոր ուլտրաուղղափառ իսրայելցիներ հավաքվել են Երուսաղեմի մուտքի մոտ՝ բողոքելով բանակ զորակոչվելու դեմ։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Երիտասարդ ուլտրա-ուղղափառ ցուցարարները պլաստիկ շշեր են նետել մարդկանց, այդ թվում՝ իսրայելական 12-րդ ալիքի լրագրողի վրա, երբ նա լուսաբանում էր զանգվածային հանրահավաքը։
Բողոքի ցույցը սկզբնապես նախատեսված էր հոկտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր տարբեր ուլտրա-ուղղափառ խմբավորումների միջև առկա տարաձայնությունների պատճառով։
Մայրաքաղաքում փակ են գլխավոր փողոցները։
Ոստիկանության ստորաբաժանումները բերվել են լիակատար պատրաստության: Հարյուրավոր ոստիկաններ հերթապահում են փողոցներում՝ կանխելու անկարգությունները և հնարավոր բախումները:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան