WikiLeaks–ի հիմնադիրը դարձել է հաղորդավար
Աշխարհ
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը փորձում է դառնալ հեռուստատեսային հաղորդավար։ WikiLeaks կայքում նշվում է, որ հեռուստահաղորդաշարը լինելու է միջազգային հարաբերությունների ապագան թեմայով։ Հաղորդման հիմնական հյուրերը լինելու են քաղաքական գործիչներ, հայտնի հասարակական գործիչներ ու մտածողներ։ Հաղորդումների շարքը սկսվելու է մարտ ամսից և յուրաքանչյուր հաղորդում տևելու է 30 րոպե։ Հաղորդումը դիտելու են 600 մլն հեռուստադիտողներ։
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը աշխարհին հայտնի դարձավ իր ստեղծած WikiLeaks կայքով ամերիկյան դիվանագետների և քաղաքական գործիչների գաղտնի նամակագրությունների և այլ գաղտնի տվյալների հրապարակմամբ։ Միացյալ նահանգները նրան մեղադրել էր լրտեսության մեջ, որից հետո 2010 թվականին ձերբակալվել էր Մեծ Բրիտանիայում։ Վերջինս անցյալ տարվա վերջին գրավի դիմաց ազատ էր արձակվել Լոնդոնի դատարանից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ