ՄԱԿ-ը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունները միջուկային փորձարկումների մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումներ անցկացնելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունների ֆոնին ՄԱԿ-ը կոչ է արել խուսափել ցանկացած էսկալացիայից, որը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Գլխավոր քարտուղարը բազմիցս հայտարարել է, որ ներկայիս միջուկային ռիսկերը արդեն սպառնալիորեն բարձր են, և անհրաժեշտ է խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սխալ հաշվարկների կամ էսկալացիայի՝ աղետալի հետևանքներով», -նշել է Հաքը։
Նա ընդգծել է, որ միջուկային փորձարկումների անցկացումը անթույլատրելի է ցանկացած հանգամանքներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան