IPhone 16-ը էժանացել է Ռուսաստանում
Աշխարհ
2024-ին թողարկված iPhone 16-ի գինը Ռուսաստանում նվազել է՝ հասնելով 53 հազար ռուբլու, հաղորդում է Hi-Tech Mail.ru-ն։
Լրագրողների տվյալներով՝ մինչ iPhone 17-ի թողարկումը սմարթֆոնի արժեքը կազմում էր մոտ 62 հազար ռուբլի, այսինքն՝ սարքը էժանացել է մոտ 15 տոկոսով։ Օգոստոսին գինը ժամանակավորապես իջել էր մինչև 55 հազար ռուբլի։
«iPhone 16-ը մնում է անցած տարվա Apple-ի շարքի միակ մոդելը, որը դեռևս պաշտոնապես վաճառվում է», - նշում են հեղինակները։ Նրանց խոսքով՝ այն դեռ կարելի է գտնել խանութներում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան