Լուվրի կողոպուտի գործով ևս հինգ կասկածյալ է ձերբակալվել. գողացված արժեքավոր իրերը դեռ չեն գտնվել
Աշխարհ
Ֆրանսիայի ոստիկանությունը չորեքշաբթի օրը ձերբակալել է Լուվրի թալանի գործով ևս հինգ կասկածյալների, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Փարիզի դատախազ Լոր Բեկկոյին։ Այսպիսով, աղմկահարույց գործով արդեն ձերբակալվել է յոթ մարդ։ Գողացված դեռ չեն արժեքավոր իրերը հայտնաբերվել։
Ինչպես հայտնել է դատախազը RTL ռադիոկայանին, ձերբակալվածներից մեկը նույնականացվել է հանցագործության վայրում թողած ԴՆԹ հետքերի միջոցով։ AFP-ն նրան անվանել է գործի հիմնական կասկածյալ։
«Մենք հետևում էինք նրան», - նշել է Բեկկոն։ «Ինչ վերաբերում է մյուս ձերբակալվածներին, նրանք մարդիկ են, որոնք հնարավոր է՝ կարողանան մեզ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցածի մասին»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան