Լավրովը զարմացրել է ԱՄՆ-ին Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ում ապշել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի «անտարբերությունից» սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կարճատև հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների տվյալներով՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Լավրովի «անզիջում» հայտարարությունները Վաշինգտոնի մոտ կասկածներ են առաջացրել Ուկրաինական կարգավորման շուրջ Մոսկվայի հետ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ:
Աղբյուրները նաև նշել են, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև հոկտեմբերի կեսերին տեղի ունեցած հեռախոսազրույցը «լարված» է եղել, և Վաշինգտոնը որոշել է հետաձգել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գագաթաժողովը Բուդապեշտում:
Ինչպես նշում է պարբերականը, զրույցից հետո Ռուբիոն Սպիտակ տան ղեկավարին ասել է, որ Մոսկվան բանակցելու պատրաստակամություն չի ցուցաբերում, իսկ Թրամփը հայտարարել է, որ «տպավորված չի եղել Ռուսաստանի դիրքորոշմամբ»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան