«Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի»․ Փաշինյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Հովհանավանքում մեր աղոթքները Կատրիճ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է պղծություն: Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտ է խախտել և, որոշ տեղեկություններով, երեխաներ ունի»,– Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Պղծությունն այն է, որ Կատրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի և, ըստ էության, կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի բաշխման, առքի ու վաճառքի:
Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում:
Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհանավանքում, հետո նաև Մայր Աթոռում»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)