Շոյգուն հայտարարել է՝ Ռուսաստանին հաղթելն անհնար է
Ռուսաստան
Ռուսաստանին ուժով պարտության մատնելու ցանկացած փորձ դատապարտված կլինի ձախողման։ Այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ ռազմական ուժով պարտության մատնելու բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ մեր ժողովուրդների եղբայրությունը կանգնած էր բանակի թիկունքում», - ասել է նա «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդներ» առաջին միջազգային փառատոնի բացման ժամանակ։
Շոյգուի խոսքով՝ Ռուսաստանի պատմությունը հաստատում է, որ թշնամու փորձերը՝ ռուս ժողովրդին բաժանելու հետագա շահագործման և սեփական եսասիրական շահերի համար օգտագործելու, եղել են և կշարունակեն անհաջող լինել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան