Միշուստինը նոյեմբերի սկզբին Չինաստանում կհանդիպի Սի Ծինփինի հետ
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նոյեմբերի 3-4-ը կայցելի Չինաստան, որտեղ կհանդիպի երկրի ղեկավարության հետ։ Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», հայտարարել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների ղեկավարների 30-րդ հերթական հանդիպումը նախատեսված է անցկացնել Հանչժոուում՝ Միխայիլ Միշուստինի և Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցզյանի մասնակցությամբ։ Պեկինում Միշուստինը կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ», - հայտարարել է նախարարների կաբինետը։
Մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, իսկ Միշուստինը նախատեսում է հանդիպել Սի Ծինփինի հետ նոյեմբերի 4-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան