Ռուսաստանից նավթամթերքի արտահանումը զգալի անկում է գրանցել․ Bloomberg
Ռուսաստան
Այս տարվա հոկտեմբերի 1-26-ը ռուսական նավթամթերքի ծովային արտահանումը միջինում կազմել է օրական 1,89 միլիոն բարել, ինչը ամենացածր մակարդակն է 2022 թվականի հունվարից ի վեր, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Vortexa վերլուծական ընկերության տվյալներին։
Անկումն առավել նկատելի է Բալթիկ ծովի նավահանգիստներում։ Այս միտումը նկատվում է վերջին հինգ տարիների ընթացքում նավթի վերամշակման ծավալների ռեկորդային անկման ֆոնին։
Գործակալության տվյալներով՝ նավթի վերամշակման ծավալները այս տարվա հոկտեմբերին նվազել են մինչև օրական 4,86 միլիոն բարել։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան