Բրիտանացի վերլուծաբանը խորհուրդ է տվել Թրամփին (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Բուրևեստնիկ» թևավոր հրթիռի փորձարկումների ավարտի մասին հայտարարությունից հետո, Միացյալ Նահանգները պետք է բանակցություններ սկսեին Մոսկվայի հետ, այլ ոչ թե որոշումներ կայացնեին միջուկային զենքի վերաբերյալ: Նման հայտարարությամբ հանդես է եկել բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։
«ԱՄՆ-ի պատասխանն այնպիսին չէր, ինչպիսին ես խորհուրդ կտայի. հանդիպել ռուսների հետ, բանակցել, երկարաձգել Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը և տեսնել, թե ինչում կարելի է համոզել ռուսներին», - նշել է փորձագետը:
«Փոխարենը Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել վերսկսել միջուկային փորձարկումները։ Դա ոչ մի ազդեցություն չի ունենա Ռուսաստանի վրա, երկրին հաջողվել է հասնել տեխնոլոգիական բեկման», - հավելել Է Մերկուրիսը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)