ԱՄՆ-ն ցնցված է Լավրովի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ անզիջում վերաբերմունքից․ FT
Ռուսաստան
Սպիտակ տունը ցնցված է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կարճատև հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «անզիջողականությամբ», հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հրապարակման համաձայն՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ռուս նախարարի անզիջում հայտարարությունները Վաշինգտոնին կասկածի տակ են դրել Մոսկվայի հետ դրա լուծման բանակցությունների արդյունավետությունը։
Ավելին, Լավրովի և Ռուբիոյի միջև հոկտեմբերի կեսերին տեղի ունեցած հեռախոսազրույցները լարված են եղել, ինչի հետևանքով՝ ամերիկյան կողմը հետաձգել է Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը։ Աղբյուրը նշել է, որ այդ զրույցից հետո պետքարտուղարը Սպիտակ տանը տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ չէ բանակցությունների։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր