Կոլումբիայի նախագահի ինքնաթիռը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ հրաժարվել են լիցքավորել
Աշխարհ
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի ինքնաթիռը, որը նրան տեղափոխում էր Սաուդյան Արաբիա, ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ Կաբո Վերդե կղզիներում հրաժարվել են լիցքավորել, հաղորդում է El Pais-ը։
Իր X սոցիալական ցանցի էջում Կոլումբիայի առաջնորդը գրել է, որ իր Boeing 737-700-ը, ի վերջո, կարողացել է կանգ առնել Մադրիդի ռազմական բազայում վառելիքով լիցքավորելու համար։ Հրատարակության տվյալներով՝ դա տեղի է ունեցել Իսպանիայի կառավարության միջամտությունից հետո։
Պետրոն նաև կոչ է արել խզել Կաբո Վերդեում գտնվող ամերիկյան վառելիքի մատակարարման ընկերության հետ կնքված պայմանագիրը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան