ՆԱՏՕ-ն Արկտիկայում ռազմական տեխնիկայի առումով զգալիորեն հետ է մնում Ռուսաստանից․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) զգալիորեն հետ է մնում Ռուսաստանից՝ Արկտիկական ծանր պայմաններում գործելու ունակ ռազմական տեխնիկայի առումով։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Աղբյուրը Ռուսաստանին անվանում է «Արկտիկական գերտերություն», քանի որ Մոսկվան վերջին տասնամյակների ընթացքում բազաներ է կառուցել տարածաշրջանում և «զարգացրել է հարձակողական կարողություններ»։
«Ավելին, Ռուսաստանն ունի աշխարհի ամենամեծ սառցահատ նավատորմը և կարող է տեղակայել արկտիկական պայմաններին հարմարեցված բրիգադներ», -նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ