Պեսկովը խորհուրդ է տվել հանրությանը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել վստահել պաշտոնական հաղորդագրություններին, այլ ոչ թե կենտրոնանալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շփումների մասին թերթերի գնահատականների վրա: Կրեմլի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Lenta-ն։
«Ես պարզապես բոլորին առաջարկում եմ հիշել այն ձևակերպումները, որոնք օգտագործվել են Լավրովի և Ռուբիոյի խոսակցություններում և Պետդեպարտամենտի հաղորդագրություններում։
Այնտեղ լրիվ այլ ձևակերպումներ են եղել, լրիվ այլ գնահատականներ, և, իհարկե, պետք է կենտրոնանալ այդ ձևակերպումների վրա, այլ ոչ թե թերթային հաղորդագրությունների», - հայտարարել է մամուլի քարտուղարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան