Սերբիայում ամբողջ երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է ահաբեկչական սպառնալիքի պատճառով
Աշխարհ
Սերբիայում երկաթուղային ողջ երթևեկությունը դադարեցվել է ահաբեկչական սպառնալիքի պատճառով, հայտնում է երկրի երկաթուղիները ներկայացնող «Սրբիյավոզ» ընկերության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 31-ին ստացվել է անանուն հաղորդագրություն պարունակող զանգ, որում նշվում էր, որ բոլոր գնացքներում և երկաթուղիներում պայթուցիկ սարքեր են տեղադրված», - նշվում է հրապարակման մեջ։
Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը, որի հետ «Սրբիյավոզ»-ը ակտիվորեն համագործակցում է, ներկայումս զբաղվում է իրավիճակի կարգավորմամբ։ Ահաբեկչական հարձակման մասին հաղորդագրությունը ստացվել է Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության տարելիցի նախօրեին։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)