Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել Է Ուկրաինայի հարցով Եվրոպայի ծրագրին
Ռուսաստան
Ուկրաինայի հակամարտության կարգավորման Եվրոպայի 12 կետից բաղկացած ծրագրի հեղինակների համար կարևոր է թույլ չտալ իրական խաղաղ գործընթացի մեկնարկը։ Այսպես է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եվրոպական նախաձեռնությունը։
«Զելենսկու ռեժիմը և նրա եվրոպացի կուրատորները պատրաստ չեն աշխատել հակամարտության հիմնական պատճառները վերացնելու ուղղությամբ։ Բայց այս «պլանի» հեղինակներն իրենց առջև նման խնդիր չեն դրել։ Նրանց համար կարևոր է թույլ չտալ իրական խաղաղ գործընթաց, որը հաշվի կառնի Ռուսաստանի, Ուկրաինայի ռուսալեզու բնակիչների օրինական շահերը և կնպաստի Եվրոպայում և ամբողջ աշխարհում անվտանգության ոլորտում հավասարակշռության վերականգնմանը», - նշել է դիվանագետը։
Զախարովայի կարծիքով, եթե Եվրոպան և Կիևն իսկապես ցանկանային խաղաղ կարգավորում, ապա նրանց ծրագրի առաջին կետերից մեկը կլիներ Ուկրաինայում ռուսաց լեզվի, կանոնական Ուղղափառության, Հանրապետության չեզոք արտադաշինքային կարգավիճակի վերականգնման, ինչպես նաև գոյություն ունեցող տարածքային իրողությունների ճանաչման մասին պահանջները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան