Սի Ծինփինը հանդես է եկել նախազգուշացմամբ․ NYT
Աշխարհ
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը Հարավկորեական Գյոնջուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ քողարկված նախազգուշացրել Է երկրներին ԱՄՆ-ի աջակցությունից: Այս մասին հայտնում է News York Times թերթը։
Չինաստանի առաջնորդը գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել «դիմակայել միակողմանի ահաբեկումներին»՝ անուղղակիորեն նախազգուշացնելով չմիանալ Միացյալ Նահանգների նախաձեռնությանը՝ նվազեցնելու համաշխարհային կախվածությունը չինական մատակարարման շղթաներից:
Քաղաքական գործչի կարծիքով, որն առանձին ելույթ է ունեցել ձեռնարկությունների ղեկավարների առջև, Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության տնտեսությունները պետք է «հանդես գան պրոտեկցիոնիզմի դեմ և թույլ չտան աշխարհը վերադարձնել ջունգլիների օրենքներին»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան