Փարիզի դատարանը կքննի Սարկոզիի ազատ արձակման միջնորդությունը
Աշխարհ
Փարիզի վերաքննիչ դատարանը կքննի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին ազատ արձակելու միջնորդությունը, հաղորդում է Agence France-Presse (AFP)-ն՝ հղում անելով իր աղբյուրին։
«Փարիզի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 10-ին կքննի Նիկոլա Սարկոզիի ազատ արձակման խնդրանքը», -նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սարկոզին գտնվում է ոստիկանների շուրջօրյա հսկողության տակ՝ հնարավոր սպառնալիքների պատճառով։
Հոկտեմբերի 21-ին Նիկոլա Սարկոզին տեղափոխվել էր Փարիզի բանտ՝ կատարելու Լիբիայի իշխանությունների կողմից իր 2007 թվականի ընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման գործով իրեն սահմանված հնգամյա ազատազրկման պատիժը։ Բանտ տեղափոխվելուց առաջ իր վերջին հայտարարությունում քաղաքական գործիչը նշել էր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան