Ռուսաստանը խիստ բողոք է հայտնել Ճապոնիային՝ Joint Exercise 2025 զորավարժությունների պատճառով
Ռուսաստան
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտնել է բողոքի նոտա Ճապոնիայի դեսպանությանը Մոսկվայում, կապված Joint Exercise 2025 համատեղ զորավարժությունների անցկացման հետ։ Ինչպես նշվում է նախարարության կայքում, զորավարժությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ից 31-ը՝ ընդգրկելով ամբողջ Ճապոնիայի տարածքը, այդ թվում՝ Հոկկայդո կղզու շրջանները, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ։
Ռուսական կողմը հայտարարել է, որ նման գործողությունները դիտարկվում են որպես պրովոկացիոն ռազմական ակտիվություն, որը կարող է սպառնալ երկրի հեռավորարևելյան սահմանների անվտանգությանը։
Մոսկվան ընդգծել է, որ Ճապոնիայի և նրա դաշնակիցների նման քայլերը խաթարում են տարածաշրջանի կայունությունը և կարող են հանգեցնել լարվածության աճի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան