Սևանի թերակղզու մոտ կառուցվելու է 1,5 կիլոմետր երկարությամբ ծառուղի. մարզպետ
Հայաստան
Սևանի թերակղզու մոտ կառուցվելու է 1,5 կիլոմետր երկարությամբ ծառուղի։ Դրա մասին հոկտեմբերի 31-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Այս նախագիծն աննախադեպ կլինի Հայաստանի համար և շատ զբոսաշրջիկներ կբերի Սևան»,- ասել է Սարգսյանը։
Մարզպետը նշել է նաև, որ հաստատվել է արշավային տուրիզմի զարգացման ծրագիրը։
«Նշագրվել են տուրիստական հետիոտնային արահետները և մոտ ապագայում կմշակվեն ու կգործարկվեն», - ասել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան