ԱՄՆ-ն և Կանադան չեն վերսկսի առևտրային բանակցությունները. Թրամփ
Աշխարհ
Միևնույն ժամանակ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ երկրի նպատակն է վերադառնալ Կանադայի հետ առևտրային հարցերի շուրջ քննարկումներին՝ կարևորագույն հանքանյութերի, նավթի և գազի ոլորտում։
Միացյալ Նահանգները և Կանադան չեն պլանավորում վերսկսել առևտրային բանակցությունները, Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես նշում է Reuters-ը , ամերիկացի առաջնորդը մեկնաբանությունն արել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունների ավարտի մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց, քանի որ Միացյալ Նահանգներում ցուցադրվել է կանադացի պաշտոնյաների կողմից վճարված գովազդ, որը քննադատում էր ներմուծման սակագները։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ երկրի նպատակն է վերադառնալ առևտրային քննարկումներին Կանադայի հետ կարևորագույն հանքանյութերի, նավթի և գազի ոլորտներում: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ երկու երկրների միջև տարաձայնությունները ծագել են «լավ պատճառներով»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան