Բուլղարիան կսահմանափակի վառելիքի արտահանումը ԵՄ երկրներ
Աշխարհ
Բուլղարիայի խորհրդարանի անդամները 135 կողմ, 4 դեմ և 42 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քվեարկել են նավթամթերքի արտահանումը Եվրամիություն ժամանակավորապես արգելելու օգտին։ Այս մասին հաղորդում է Բուլղարիայի հեռագրական գործակալությունը՝ նշելով, որ արգելքը հիմնականում վերաբերում է դիզելային վառելիքին և ավիացիոն վառելիքին։
Սահմանափակումները մտցվել են «Լուկօյլի» դեմ պատժամիջոցների վերբերյալ ԱՄՆ-ի որոշման ֆոնին, որը երկրում միակ նավթավերամշակման գործարանի սեփականատերն է: Խորհրդարանական մեծամասնության կարծիքով, ձեռնարկված միջոցները կանխարգելիչ բնույթ են կրում և անհրաժեշտ են Բուլղարիայի էներգետիկ անվտանգության և վառելիքի ներքին շուկայի կայունության ապահովման համար: Ընդդիմությունն իր հերթին առաջարկով հանդես եկած իշխանություններին մեղադրել է խուճապ սերմանելու մեջ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան