Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների դեմ
Աշխարհ
Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի 10 անհատների և 31 ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Կիևի, աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրին, ասվում է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել «ռուսական ռազմարդյունաբերական համալիրի արտադրողների և մատակարարների՝ Ռուսաստանի , Չինաստանի և Իրանի բնակիչների՝ 10 ֆիզիկական և 31 իրավաբանական անձանց նկատմամբ»։
«Դրանց թվում են ընկերությունները, դրանց ղեկավարները և սեփականատերերը, որոնք ներգրավված են Ռուսաստանին սարքավորումների և բաղադրիչների մատակարարման մեջ՝ խախտելով պատժամիջոցները: Պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի պետական մարմինների և իրավաբանական անձանց նկատմամբ , որոնք Ռուսաստանին ռազմական սարքավորումներ են մատակարարել», - ասվում է հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան